Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Վերջիվերջո ՍԴ այս կազմը ձեր սրտի կազմն է, իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից. Հրանտ Սարկիսով

Վերջիվերջո ՍԴ այս կազմը ձեր սրտի կազմն է, ամեն գնով արդարացրեցիք նախորդ տարում տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացները, երեք դատավորների աշխատանքից ապօրինաբար հեռացրեցին, իսկ դուք սազներդ առած թամաշա էիք անում։ Արեցի՞ք, լավ արեցի՛ք, իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան, ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը:

«ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ճանաչել է Սահմանադրությանը (78 և 79-րդ հոդվածներին) հակասող և անվավեր: Որոշման ամբողջական բովանդակությունը մեզ հայտնի չէ: Կանխատեսվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի այս հոդվածը, բայց դա բնավ չի նշանակում, որ այն հակասահմանադրական է»:

Տիգրան Եգորյան

Անկեղծ եմ ասում, նման մտքեր կարդալուց հետո, լուրջ մտածում եմ սահամանդրաիրավական մասնագիտացմամբ իրավաբանական դիպլոմս կուլ տալու մասին՝ այն էլ Հրապարակում։ Այս փաստաբանն ասում է, որ հայտնի նորմը հակասահմանդրական է ճանաչվել, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ այդ նորմը հակասահմանադրական է։ Ասենք ո՞նց էլի, ո՞նց...

Երբ ոչ իրավաբաններն են սենց զառանցանք արտասանում, ինչ որ մի տեղ ընկալում եմ, հասկանում եմ, բայց որ իրավաբաններն են սենց այլասերում իրավունքը, սահամանդրականությունը՝ հասկանալ չեմ կարող։

«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»։

Սեդա Սաֆարյան

Սույն փաստաբանն էլ կոնկրետ որակումներ է անում Բարձր դատարանի դատավորների մասին, նրանց ուղիղ վիրավորելով, պիտակավորելով։ Փաստաբանական համայնքը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի եւ փաստաբան Սաֆարյանի նկատմամբ առնվազն փաստաբանի էթիկայի կանոնների խախտման քննության պրոցես սկսի։

Մի երրորդն էլ հայտարարում է, որ չկա նորմատիվ ամրագրում, չկա որեւէ պոզիտիվ ամրագրում ՍԴ որոշումը կատարելու համար, նախատեսված չէ նման գործընթաց։

Ասենք հասկանո՞ւմ եք նման հայտարարությունների վտանգավորության աստիճանը։ Նման հայտարարություններն ուղղված են Սահամանդրական արդարադատության հիմքերի կազմաքանդմանը, Բարձր դատարանի հեղինակության վրա ազդելուն եւ ամեն գնով սեփական ճղճիմ նպատակներին հասնելու եւ դրանք հիմնավորելու համար։

Անթույլատրելի է բոլորն այն գործողություններն ու անգործությունները, որոնք ուղղված են Դատական իշխանության դեմ։ Վերջիվերջո ՍԴ այս կազմը ձեր սրտի կազմն է, ամեն գնով արդարացրեցիք նախորդ տարում տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացները, երեք դատավորների աշխատանքից ապօրինաբար հեռացրեցին, իսկ դուք սազներդ առած թամաշա էիք անում։ Արեցի՞ք, լավ արեցի՛ք, իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից»,-գրել է Սարկիսովը: