Թուրքական հավն ընդդեմ ռուսական գազի
Այսօր Թուրքիայի Քարաման քաղաքում տեղի է ունեցել նոր թռչնաբուծարանի բացում, որին մասնակցել են քաղաքապետը և տվյալ մարզի մարզպետը: Բացման ժամանակ պաստառի վրա գրված է եղել (Putine tavuk yok) Պուտինի համար հավ չկա: Այս մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Ֆիրմայի գլխավոր տնօրեն Ահմեդ Քոջաթուրքը հայտարարել է. «Ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում ինչպես Ռուսաստանն է գազի դադարեցմամբ մեզ ճնշում, այնպես էլ մենք հավի մատակարարման արգելքով կճնշենք Ռուսաստանին: Վերջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստան ենք մատակարարել 13 մլն դոլարի հավ: Ռուսաստանի հավի պահանջարկի մեծ մասը մենք ենք ապահովում, այդ պատճառով էլ որոշեցինք այս կերպ պատասխանել ռուսական պատժամիջոցներին և կանգնել մեր պետության կողքին` կախելով այդ պաստառը»: