ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

ՍԴ-ն փաստեց Փաշինյանի քաղաքական թիմի սնանկությունը. Էլինար Վարդանյան

Բայց մի բան Փաշինյանը հաստատ չէր հաշվարկել. քրեական օրենսգրքի այս հոդվածն այնքան անհեթեթ էր, այնքան հակասահմանադրական, որ նույնիսկ իր կամքով եւ իր համար փոփոխված Սահմանադրական Դատարանն անկարող էր այն չճանաչել հակասահմանադրական։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց

Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, եւ քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։

Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական եւ կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական Դատարանի դեմ։

Բայց մի բան Փաշինյանը հաստատ չէր հաշվարկել. քրեական օրենսգրքի այս հոդվածն այնքան անհեթեթ էր, այնքան հակասահմանադրական, որ նույնիսկ իր կամքով եւ իր համար փոփոխված Սահմանադրական Դատարանն անկարող էր այն չճանաչել հակասահմանադրական։

Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր եւ դատապարտված էր ձախողման։ Ամենակարեւորը, սակայն, թե ինչ համառությամբ եւ համոզմունքով էին նրանք փորձում հակադարձել հոդվածի համաչափությանը եւ որոշակիությանը վերաբերող դիտարկումներին։ Նույն էնտուզիազմով եւ դեմքի լուրջ արտահայտությամբ ոմանք պնդում էին, թե Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքներն ամենեւին հոդվածի հակասահմանադրականության մասին չեն։

Սա Ռ. Քոչարյանի հաղթանակը չէ։ Այսօր վերջապես հաղթեց իրավունքը։ Այսօր հաղթեցին բոլոր այն իրավաբանները, որոնք երեք տարի շարունակ փորձում էին քաղաքական եւ իրավական բեսպրեդելի պայմաններում ապացուցել ակնհայտը։ Այսօր հաղթեց ՍԴ-ը։ Այսօր հաղթեց հասարակությունը։

Առաջիկայում սպասվող պատասխանատվության մասին պետք է անհանգստանան ՀՔԾ պետը, դատախազները, որոշ դատավորներ։ Ամաչեն՝ Հ1-ը, «Ազատությունը»։

Կա հստակ կանոն. չի կարելի խաբել հանրությանը։ Որքան էլ որ դա սկզբում շատերի համար ականջահաճո լինի, մի պահից այդ մեխանիզմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարեւոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։

Իսկ մինչ պատասխանատվությունը՝ ՀՔԾ-ին, դատախազությանը եւ անձամբ Փաշինյանին մնում է հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից եւ հանրությունից։ Անկախ նրանից՝ այս գործը քաղաքական ճնշումների արդյո՞ւնք է եղել, թե՞ իրավապահների անգրագիտության, երկու դեպքում էլ ներողությանը պետք է հաջորդի հրաժարականների շքերթը։ ՍԴ-ն փաստեց Փաշինյանի քաղաքական թիմի սնանկությունը։

Հ.Գ.

2018-ին, երբ սկսվեց այս աննախադեպ ապօրինությունը, շատ քչերն ունեցան խիզախություն՝ ասելու, որ սա աննկարագրելի անօրինականություն է, որ սա անձի համար պայքար չէ, այլ՝ պայքար օրինականության եւ արդարության համար։ Լռում էին իրավապաշտպանները, ամբողջական քաղաքական ուժերը։ Սկզբում հատուկենտ մարդիկ էինք, հետո՝ մի քանի տասնյակ, հիմա՝ հարյուր հազարներ։ Ու այսօր հաղթեց արդարությունը»,- գրել է նա։