«Ռեալն» առավել հակված է ամռանը Ռոնալդուի փոխարեն թիմ հրավիրել Կիլիան Մբապպեին
Մադրիդի «Ռեալն» ամռանը առավել շատ հակված է գնելու «ՊՍԺ»-ի աստղ Կիլիան Մբապպեին, քան թիմ վերադարձնել իր նախկին աստղ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Ռոնալդուի վերադարձի հարցը քննարկվել է, սակայն ակումբի ղեկավար կազմը առավել հակված է Մբապպեի տարբերակին։
Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների Ռոնալդուն ամռանը կարող է մնալ և թուրինյան ակումբում։