Հենրիխ Մխիթարյանի ապագան «Ռոմայում» դեռ մնում է անորոշ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան Իտալիայում դեռ մնում է անորոշ։
Այս մասին հայտնում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ։ Հենրիխը հռոմեական թիմի հետ դեռևս չի շտապում երկարաձգել պայմանագիրը։ Ակումբն իր հերթին պատրաստ է Հենրիխին նոր պայմանագիր առաջարկել, քանի որ շատ գոհ է նրա մրցելույթներից։
Ընդգծենք, որ ավելի վաղ լուրեր տարածվեցին այն մասին, որ Հենրիխին ցանկանում է գնել «Յուվենտուսը»։