Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
«ԱՊՀ արտգործնախարների խորհրդի շրջանակում ի թիվս այլ հնարավոր հանդիպումների նախատեսվում է հանդիպում նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,-հայտարարել է Մարիա Զախարովան։