Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է տանկից արձակված կրակին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է հայակական կողմի ուղղությամբ տանկից կրակ բացելու դեպքը:
Ադրբեջանն իր ոճին համաձայն հանդես է եկել իրականությունը խեղաթյուրելու հայտարարությամբ: Ըստ oxu.az կայքի փոխանցմամբ եղել է հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանական զինված ուժերը բազմիցս զգուշացրել են, որ հակառակորդի կողմից իրավիճակը սրելու պայմաններում, օգտագործելու են ավելի հզոր զենքեր`թշնամու կենդանի ուժը, ռազմական տեխնիկան և ռազմական օբյեկտները խոցելու համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծի հարավ արևելյան հատվածում տանկից կրակ էր բացել հայկական ուժերի ուղղությամբ, ինչի մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: