«Անցած տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց նախատեսում ենք այս տարի ունենալ 319 տոկոս աճ». Վահան Քերոբյան (տեսանյութ)
ՀՀ էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ ընթացիկ տարում զբոսաշրջությունն ավելի ակտիվ կլինի, քան 2020 թվականին:
«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի մարտ ամսից արդեն տուրիստներ կան: Դուք տեսնում եք, որ պարսիկներ կան դրսում: Մայիսին նախատեսում ենք մտնել լրիվ հունի մեջ: Իհարկե ոչ 2019 թվականի նման, բայց նախատեսում ենք այս տարի, որ ունենալու ենք տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը:
Չնայած նախարարի այս կանխատեսումներին, նա հասկանում է, որ տնտեսության վիճակը մեծապես կախված է նաև կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին:
Նախարարը նկատում է, որ ինքն անձամբ դեմ է լինելու ցանկացած սահմանափակումների, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ պետք է աշխատի այդ իրականության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում