Ա՛յ տղերք, ուշքի եկեք. Բագրատ Ասատրյանը` բյուջեին կողմ քվեարկողներին (տեսանյութ)
«2016թ-ի բյուջեով ասում են, որ ապագայում ավելի վատ է լինելու է, աղքատությունը խորանալու է, արտագաղթի տեմպերն ավելանալու են: Խայտառակ իրավիճակ է, բանը բանից անցել է»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա` ցավալի է, որ վատ բյուջեն խորհրդարանում շռնդալից ընդունեցին. «ա՛յ տղերք, մի քիչ էլ մտածեք իրականության մասին: Հասկացանք, որ ինչ-որ մարդկանց ծառայություն եք մատուցում, բայց ուշքի եկեք, սենց չի կարելի: Ձեր վրա հոգս է դրված, չէ՞, մի քիչ էլ գործ արեք, ինչ-որ խնդիր լուծեք»,- հորդորեց տնտեսագետը` ասելով, որ իր խոսքը վերաբերում է ոչ միայն հանրապետականներին, այլև բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթին:
Բագրատ Ասատրյանի խոսքով` միայն այն, որ եկամուտները նվազելու են, արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս բյուջեն նահանջի բյուջե է:
Մանրամասները` տեսանյութում