Չինաստանը պատժամիջոցներ կիրառեց մի քանի բրիտանացիների դեմ
Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայից ինը ֆիզիկական անձանց և չորս անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն:
Պատժամիջոցները պատասխան են Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում ստեղծված իրավիճակի պատճառով բրիտանական կողմի կիրառած միջոցների դեմ:
«Չինաստանը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ինը բրիտանացի անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ, որոնք չարամտորեն տարածում են կեղծ տեղեկատվությունը», - ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պատժամիջոցների տակ հայտնված բրիտանացիներին և նրանց ընտանիքի անմիջական անդամներին արգելվեց մուտք գործել Չինաստան: Չինաստանի քաղաքացիներին և հաստատություններին արգելվեց համագործակցել նրանց հետ: