«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Սուլշերի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Օնե Գուննար Սուլշերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ESPN կայքից։
Ակումբում գոհ են Սուլշերի աշխատանքից և ցանկանում են ապագայում ևս ակումբը վստահել նրան։
48 ամյա մասնագետի պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին։ Ընդգծենք, որ Սուլշերի գլխավորած թիմը այս պահին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է։