ՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Արխիվ

Տեր-Պետրոսյանից մինչև Սարգսյան. ողբերգական տեղապտույտը շարունակվում է

Սահմնադրության հանրաքվեից օրեր են անցել: Այս ընթացքում հնչեցին տարբեր գնահատականներ: Նախ դեռ ընտրությունների վերջնական արդյունքները չամփոփած` նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 –ում հավաքեց բոլոր նրանց, ովքեր արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, երախտիքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին նրանց հասցեին, ապա 2017թ.-ի ընտրությունների հանձնարարականով բաժանվեցին, չնայած որ հավաքվածների ակնկալիքն այլ էր` արդյոք այս տքնաջան աշխատանքից հետո նախագահը չի ակնարկի ապագա իշխանության փաթեթի մեջ ամեն մեկի մասնաբաժինը:

Բաղրամյան 26-ում հաջորդ շնորհակալությունը բաժին հասավ ԱՊՀ դիտորդներին, ովքեր սովորության ուժի համաձայն ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել, ընտրություններն էլ, ինչպես իրենք են ասում, արդար են անցել, այնքան արդար ասես այս մարդկանց մեջ ՀՀԿ-ի հոգին ու խիղճն է խոսում, նույնիսկ շատ հանրապետականներից ավելի հանրապետական էին խոսում, մնում էր Սամվել Ալեքսանյանից (Լֆիկից) հայտնի մեջբերումն էլ անեին` «ոնց չենք հաղթելու ,եթե մի գործի մեջ մենք ենք խառնված» ու ամեն ինչ իր տեղը կընկներ:

Ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, ԵԽԽՎ դիտորդները բավական սուր գնահատական տվեցին, բայց ինչպես ասում է Հովիկ Աբրահամյանը, այս դեպքում որոշում է ժողովուրդը, իսկ քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են `լավ, թե վատ: Իհարկե, Հովիկ Աբրահամյանի այս խոսքերի մեջ ոչ մի նոր բան չկա: Ամեն ընտրությունից հետո ընտրության արդյունքները ընդունողների խումբը լծվում է մի գործի, իսկ չընդունողների խումբն էլ Ազատության հրապարակը դարձնում է հանդիպման վայր:

Ստացվում է, որ Լևոնի ժամանակներից մինչև Սերժի ժամանակները հայտնվել ենք ողբերգական տեղապտույտի մեջ`Լևոն Տեր-Պետրոսյանն ատում է Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանն ատում է Սերժ Սարգսյանին, նա էլ իր հերթին ատում է թե Քոչարյանին, թե Տեր-Պետրոսյանին: Իսկ այս երեք նախագահներն իրականում ոչ մի կապ չունեն ժողովրդի հետ: Ժողովրդի հետ միակ կապը ի սկզբանե եղել է 88-ի ազատությունը խորհրդանշող Ազատության հրապարակը, որը, ցավոք, նույն ժողովրդի կամքից անկախ վերածվել է պարտության հրապարակի, քանի որ տարիներ շարունակ ժողովրդին կոչ անողները նույն հնամաշ ու շատ դեպքերում իրենց հնազանդությունը տարբեր իշխանությունների ապացուցած գործիչներն են: Եվ այս հովհարային գործիչները իրենց ժամկետանց կոչերով ու ճառերով այլևս չեն կարող փոփոխության գնալ, առավել ևս, երբ հավաքվում են նախկին ավազակապետեր ու գոչում` պետք է ազատվել գործող ավազակապետերից: Սա ժամանակավրեպ ու անարդյունավետ գործողություն է: Ժամանակն է ստեղծել նոր համակարգ` ներքևից վերև, ժողովուրդը պետք է լինի ամենավստահելի և ամենակենսական այլընտրանքը, այլապես տեղապտույտը կշարունակվի, և բոլոր ժամանակների ավազակապետերը կշարունակեն «բռնաբարել» ժողովրդի հույսը, կամքը, և արտագաղթի ճանապարհը կդառնա միակ հաղթաթուղթը: