Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում» մինչև պայմանագրի ավարտը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Պորտուգալացին ակումբում կմնա մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2022 թվականը։ Ռոնալդուն մնալու հետ մեկտեղ կպահանջի նաև ակումբի ուժեղացում։
Պորտուգալացին ցանկանում է թիմը տեսնել ավելի ուժեղ և միասնական։ Ընդգծենք, որ ավելի նշվում էր այն մասին, որ Ռոնալդուն կլքի ակումբը այս ամռանը։