Զիդանին «Ռեալում» կարող են փոխարինել Յոախիմ Լյովը կամ Ռաուլը
Իսպանական AS պարբերականը մանրամասներ է գրում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարիերայի մասին։
Պարբերականը նշում է, որ Զիդանը «Ռեալից» հեռանալուց հետո կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը» կամ Ֆրանսիայի հավաքականը։ «Ռեալում» Զիդանին կարող է փոխարինել Յոախիմ Լյովը կամ Ռաուլը։
Ընդգծենք, որ Զիդանի պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին։ Արդեն հիմա մի շարք պարբերականներ նշում են, որ Զիդանը ամենայն հավանականությամբ ամռանը կլքի իր պաշտոնը։