Երեւանի Կապույտ մզկիթը 99 տարով կփոխանցվի Իրանին
Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 10-ի որոշումով պատմական ու մշակութային հուշարձան Երեւանի Կապույտ մզկիթը (1766 թ) ու դրան հարակից հողատարածքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որը տնօրինելու է Մշակույթի նախարարությունը:
Հուշարձանը ներառվելու է օտարման ոչ ենթակա պատմական ու մշակութային անշարժ հուշարձանների պետական մատյանում: Սակայն հուշարձանի ու հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան հետ ստորագրվելու է պայամանագիր՝ 99 տարով օգտագործման իրավունքի մասին:
Մզկիթի շենքը օգտագործվելու է որպես մշակութային կենտրոն: