ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Մամուլ

Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը։

Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են խուսափել Արցախյան հիմնահարցի դետալներին անդրադառնալուց։ Ալիևը պարբերաբար հոխորտում է և հայտարարում, թե Արցախյան հարցն արդեն լուծվել և պատմական անցյալում է մնացել, իսկ մեր «քայլողների» կողմից որևէ արձագանք չկա։ Լեզուները կուլ են տվել: Այն դեպքում, երբ ներքին դաշտում արձագանքում են ամեն փոքր դետալի, ավելին՝ իրենց իրավունք են պահում նույնիսկ հոխորտալ: Ինչևէ, արձանագրենք, որ Արցախի հարցով ՀՀ իշխանությունները, երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի լռության ուխտ են պահում։ Միայն Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ Փաշինյանը իբր խախտեց լռությունը և փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք։

«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք Ադրբեջանին կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- նշեց նա։ Այլ հարց է, որ այս հայտարարությունը պարզապես խայտառակություն էր: Մյուս կողմից՝ միայն օդի մեջ հայտարարելով, թե դեռևս Արցախի հարցը լուծված չէ, ոչինչ չի փոխվելու, արտահերթ քայլեր են անհրաժեշտ առաջին հերթին Արցախին սատարելու ու սուբյեկտայնությունն ընդգծելու հարցում։ Թե չէ, փորձելով տեղի ունեցածում ամեն անգամ նախկիններին մեղադրել ու դրանով սահմանափակվել՝ Փաշինյանը ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Հայաստանը նախևառաջ միջազգային հարթակում պետք է բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը, սահմանի իր կարմիր գծերը, միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի ագրեսիայի և արցախահայության նկատմամբ գործված հանցագործությունների հետևանքները, որոնց միջոցով արցախահայությունը զրկվել է կենսագործունեություն ծավալելու անհրաժեշտ կենսատարածքից ու հնարավորություններից։

Ադրբեջանական բռնազավթման առարկա են դարձել անգամ նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող տարածքները։ Ու այսքանից հետո Արդբեջանը չի ցանկանում կանգ առնել՝ վերջնանպատակ ունենալով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն ու բնակչության էթնիկ զտումը։ Պատերազմի արդյունքում խախտվել են հիմնախնդրի կարգավորման բանակցային 3 սկզբունքներից երկուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, ու կարծես հայկական կողմը համակերպվել է տեղի ունեցածի հետ։ Այնինչ, պետք է ամեն օր Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է, թե Հայաստանը «ձեռքերը լվացել» է Արցախից, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։ Չնայած այս իշխանությունների գոյության պայմաններում Հայաստանն անգամ իր անվտանգությունն ապահովելու խնդիր ունի, ուր մնաց, որ Արցախի անվտանգության մասին ի վիճակի լինի մտածել։

Սակայն հարցն այն է, որ ճիշտ է՝ Արցախում ռուս խաղաղապահները անվտանգությունն ապահովում են, սակայն միայն դա բավարար չէ, և Արցախի սուբյեկտայնության կարևորագույն ցուցիչներից մեկն էլ սեփական մարտունակ զինված ուժեր ունենալու հանգամանքն է։ Այս համատեքստում ուշագրավ է, որ օրերս Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, թե ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են գրանցվել և ծառայել Արցախում։ Այս հայտարարությունն իր ենթատեքստում Հայաստանից օգնություն ստանալու յուրահատուկ ուղերձ է պարունակում։ Բայց արդյոք իշխանություններն ի վիճակի՞ են ըմբռնել այս ուղերձը։ Պատերազմից ամիսներ անց Փաշինյանը ոչ մի անգամ ոտք չի դրել Արցախ, այնինչ նախկինում Արցախ գնալու և փիառվելու առիթը բաց չէր թողնում։

Իսկ հայաստանյան պաշտոնյաների այցերը պետք է փաստեն Արցախի անկախ կարգավիճակի մասին։ Մի անգամ ՀՀ արտգործնախարարը Արցախ այցելեց, տեսանք՝ ինչ բուռն արձագանք հետևեց Ադրբեջանից, իսկ դրանից հետո մեր բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, փորձում են զերծ մնալ այցերից ու ամեն կերպ տեղավորվել Ադրբեջանի գծած շրջանակի մեջ։

Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակները բարձրաձայնում են, որ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից՝ վերջինիս թողնելով միայնակ: Երևի իրենց համար այդպես ապրելն ավելի հեշտ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: