Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

Ինչու է դատարանն Արմեն Գեւորգյանի` սահմանը հատելու դեպքի առթիվ քրգործ հարուցել. պաշտպանը հրապարակել է դատարանի որոշումը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գեւորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։

Ստացել ենք Դատարանի որոշումը, որի նկարագրական- պատճառաբանական մասը ներկայացնում եմ ստորեւ․

Դատարանն արձանագրում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը միայն բացատրություն է վերցրել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Վարդան Հովսեփյանից եւ արդյունքում 06.07.2020թ. որոշում է կայացրել «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» հետեւյալ պատճառաբանությամբ.

«(...) Ամփոփելով վերոնշյալը, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք տվյալ իրադրության պայմաններում, ղեկավարվել են առկա ՍԷԿՏ համակարգին վերաբերելի հատուկ նորմով եւ նշված համակարգի գործունեության հետ կապված դատաքննչական ոչ միանշանակ պրակտիկայի պայմաններում, նրանց, այդ թվում՝ նշված ոլորտը ղեկավարած Վարդան Հովսեփյանի արարքում բացակայում են պաշտոնեական որեւէ հանցագործության հանցակազմի հատկանիշները: (…)»:

Դատարանը վարույթն իրականացնող մարմնի վերը նշված պատճառաբանությունն անհիմն եւ հակասական է համարում, քանի որ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել քրեական գործ հարուցելու առիթների եւ հիմքերի առկայության կամ բացակայության փաստը, այլ ոչ թե հանցագործության փաստի հաստատման եւ անձի մեղքի հարցի քննարկումը, ինչը, ըստ էության, կատարել է քննիչը վիճարկվող որոշմամբ:

Բացի այդ, գործով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Մասնավորապես՝ քննիչի կողմից քննարկման առարկա չի դարձվել փաստաբան Է. Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում նշված եւ կից ներկայացված, նյութերում առկա (գ./թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ՝ թիվ ԵԴ/0510/01/18 քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին հասցեագրված թիվ 241696/18 գրությամբ առանց ամբաստանյալ Արշալույս Նանայանի խափանման միջոցի վերացման ՀՀ սահմանը հատելու հանգամանքը, որն ըստ Է. Ալեքսանյանի առանց որեւէ խոչընդոտի ի կատար է ածվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից, այդ համատեքստում չի պարզվել՝ եթե այդպես է եղել, ապա նշված անձի կողմից սահմանը հատած լինելու դեպքում, որ իրավական ակտերով են ղեկավարվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, եւ որն է հանդիսացել պատճառը, որ մի դեպքում դատարանի որոշման (գրության) պահանջը կատարվել է, իսկ մյուս դեպքում՝ առերեւույթ նույնաբովանդակ դատարանի որոշման (գրության) պայմաններում, թողնվել է անկատար: Նշվածի կապակցությամբ քննիչը Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելիս նույնիսկ այդ կապակցությամբ հարցադրում չի արել: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձ Էրիկ Ալեքսանյանից կամ Արմեն Գեւորգյանից բացատրություն վերցնելու ուղղությամբ քննիչը որեւէ միջոցներ չի ձեռնարկել։ Փոխարենը՝ այդ փուլում սահմանափակվելով Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելով՝ որոշում է կայացրել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն եզրահանգում անելու պաշտոնեական որեւէ հանցագործության հանցակազմի առկայության կամ բացակայության մասին, եւ հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների առկայության պայմաններում, հատկապես, պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության միջոցով` հարուցված քրեական գործի պայմաններում։

Այսպիսով, ներկայացված բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մարտիրոսյանի 06.07.2020թ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` դատարանն արձանագրում է, որ Է. Ալեքսանյանի դիմումով նշված հանգամանքների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել, իսկ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին կարող համարվել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, ուստի՝ նշված որոշումը ենթակա է վերացման»,- գրել է նա։