Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից
Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա ուզում եմ ներողություն խնդրել նաև հանրությունից, որոնք իրենց տեսադաշտում տեսել են այս դեպքը, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Շատ կարևորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,- ասաց նա: