Հայաստանին 21 մլն դոլարի վարկ կտրամադրվի
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Պետական ոլորտի արդիականացման երրորդ ծրագիր» համաձայնագրի նախագծին:
Համաձայնագրով նախատեսվում է 25 տարի ժամկետով Հայաստանին 21 մլն դոլարի վարկ տրամադրել, որից 14,5 տարին` արտոնյալ պայմաններով: Հիմնական կապիտալը կմարվի եռամսյակային վճարումներով, իսկ դրույքը կազմում է 6 տոկոս: