Լրագրողները պետք է զգույշ լինեն՝ իմանալով, որ ունենք իշխանություն, որը նրանց անընդհատ փորձելու է ծեծել. Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)
ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանական ամբիոնից անդրադարձավ լրագրողներին նկատմամբ բռնությունների դեպքերին, մասնավորապես, լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից բռնությանը:
Պատգամավորը լրագրողներին զգուշության կոչ արեց:
«Որևէ պաշտոնյա, այն էլ նախարարը լրագրողին ծեծի ու դրանից հետո սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանա, համաձայնեք, յուրահատուկ իրավիճակ է: Ինչո՞ւ եմ կենտրոնանում սրա վրա, որովհետև նախընտրական շրջան է ու լրագրողները պետք է զգույշ լինեն՝ իմանալով, որ ունենք իշխանություն, որը նրանց անընդհատ փորձելու է ծեծել», - նշեց Ուրիխանյանը: