«Իրավունք»․ «Ասում էինք, չէ՞, «տուշոնկա» օպերացիան ծաղիկ է թվալու»«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4-րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել
«Հրապարակ». Արթուր Ալեքսանյանը չէ իր հեռախոսին պատասխանողը, Նազիկ Ավդալյանը կարող է միայն սպորտից խոսել, Հռիփսիմե Խուրշուդյանին «հանգիստ թողնենք»
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է«Հրապարակ». Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Իրանն ու ԱՄՆ-ն սկսել են լայնածավալ հարձակումները միմյանց ռազմական օբյեկտների ուղղությամբ
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերըԹրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ«Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. փակ հանդիպում ղեկավարի հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզումՓաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան
Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
Հասարակություն

«Հայաստանցի զինվորին «ջուր չտվող» ղարաբաղցիներից մեկն ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մի քանի տարիներին նմանատիպ խոսակցություններն անընդհատ իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց կամայական փսևդո ճշմարտության տևական քարոզչությունն ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողնում է։ Եվ ահա այս կարծրատիպերով 2020 թ․-ի հոկտեմբերի 1-ի գիշերը հայտնվեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատում։ Մանրամասների մասին հիմա չեմ պատմի, թողնենք մի ուրիշ առիթի։ Ընդամենը ուզում եմ ասել, որ ստորբաժանումը, որի կազմում ներառվեցի, հիմնականում կազմված էր ղարաբաղցիներից։ Ընդհանուր 90 հոգի, որոնցից 84-ը ղարաբաղցի։

Էս փաստը սկզբում տարակուսանք առաջացրեց և հենց նախաբանում նշված պատճառներով։ Ինչ-որ արհեստական նստվածք կար, որը անհանգստություն էր հաղորդում։ Բայց անհասկանալի այս զգացողություններն ակնթարթային էին։ Շատ չանցած ես ամբողջությամբ հարմարվեցի միջավայրին ու դարձա նրանցից մեկը։ Նույնիսկ երբեմն կատակով ասում էին, որ վերջ, արդեն ես էլ եմ ղարաբաղցի։

Բայց էս ամենից անդին նաև մեկ ուրիշ կարծրատիպ էլ կար, որը ես բացահայտեցի պատերազմի օրերին։ Առաջ ղարաբաղցի ասելիս մենք հիմնականում նկատի ենք ունեցել գեներալներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց գերդաստաններին, որոնք բոլորը շատ հարուստ են ու մեր հաշվին։ Բանից պարզվում է, որ սրանք ամբողջությամբ կեղծ ընկալումներ են և մենք չենք ճանաչել կամ էլ չենք փորձել ճանաչել ու լսել մեզնից ընդամենը չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեր պես մարդիկ են՝ նույն տառապանքով, նույն հոգսերով և խնդիրներով։ Մեր վաշտի տղերքն ասվածի վառ ապացույցն էին։ Նրանք հիմնականում հասարակ ընտանիքներից էին՝ դժվար կյանքով սովորական մարդիկ։ Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները։ Իհարկե, ես չեմ փորձում ղարաբաղցու իդեալական տեսակ հորինել, իբրև թե նրանք բոլորը սուրբ աստվածային էակներ են։ Ամենևին էլ ո՛չ, կային նաև անհաջող մարդիկ, բայց Երևանում էլ կան չէ՞։ Ընդամենը ուզում եմ ասել, որ մենք երբևէ չենք փորձել, լսել ու տեսնել այնտեղ ապրող մարդկանց, հորինել ենք միֆեր և ինքներս մեզ դրանցով կերակրել։

Հոգեհարազատ դարձած այս միջավայրում բավականին հաճախ նաև անկեղծ խոսակցություններ էին լինում։ Տղերքը հարցնում էին, թե ինչու Երևանում ղարաբաղցիներին չեն սիրում։ Ես էլ պատասխանում էի, որ դա կեղծ քարոզչություն է ու չի կարելի պնդել, թե երևանցիները ղարաբաղցիներին չեն սիրում։ Պարզապես կա հիվանդ ու ագրեսիվ մի փոքրամասնություն, որը կարծում է, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են։

Նույն հարցը նաև ես էի տալիս, թե ինչու ղարաբաղցիները չեն սիրում հայաստանցիներին։ Պատասխանը նույնն էր ստացվում։

Փաստորեն երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր․ հիվանդ մտածողությամբ մարդիկ հաղթեցին։
Միգուցե ասվածի մեջ վուլգար պաթոս կամ էլ լպրծուն պոպուլիզմ նկատվի, բայց, ամեն դեպքում, Երևանից հետո Մարտունին իմ երկրորդ հարազատ քաղաքն է դարձել»։