ԱԺ-ն ընդունել է զինվորական թոշակներն ավելացնելու նախագիծը
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: Այն ընդունվել է միաձայն՝ 99 կողմ ձայներով:
Ըստ օրինագծի` զինվորական կենսաթոշակների հաշվարկի ժամանակ կադրային զինվորականների համար կկրկնապատկվի մարտական հերթապահության ստաժի չափը, այդ թվում ժամկետային ծառայության համար, եթե նախկինում նրանք այդպիսին անցել են: