Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մեզ պատվաստանյութը հասանելի կլինի ոչ մոտ ապագայում. Կարեն Ավագյան

ՀՀԿ անդամ, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համավարակը կանգնեցնել հնարավոր չէ առանց պատվաստանյութերի մասսայական օգտագործման։ Ի դեպ, այս պահին աշխարահում 13 պատվաստանձութ ստացել է ընդհանուր կիրառման լիցենզիա, իսկ դրանցից 5-ը մասսայական կիրառվում են։

Հայաստանում համավարակի պատճառով այսօր մահացել է 17 մարդ, ընդհանուր՝ 4263։ Ահագնացող այս թվերը կարծես սթափության ու արդյունավետ գործելու շարժիչ չեն հանդիսանում։

Մինչ այս պահը ՀՀ-ում պատվաստանյութի բացակայությունը ոլորտի պատասխանատուների անգործության ուղիղ հետևանքն է։

«COVAX Facility initiative»-ի հետ տարվող բանակցությունները նույնիսկ այսքան ձգձգված նախնական փուլում չեն տալու իրենց ցանկալի արդյունքը տեսանելի ապագայում, քանի որ մինչ այս պահը երբ, որքա՞ն և ի՞նչ պատվաստանյութ ենք ստանալու հայտնի չէ։

«COVAX»-ն այս պահին պատվաստանյութերի տրամադրման գործունեությունը հիմնականում ծավալում է աշխարհի տարբեր երկրներին «AstraZeneca» պատվաստանյութի բաշխման միջոցով։ Եվրոպական երկներին այս նախաձեռնությունը կարողանում է մատակարարել միայն անհրաժեշտ քանակի 30 տոկոսը։ Պահանջարկը չբավարարելու հետևանքով շատ եվրոպական երկրներ անջատ պայմանավորվածություններով ձեռք են բերում ռուսական պատվաստանյութեր՝ անտեսելով եվրոպական բոլոր ընթացակարգերը։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մեզ պատվաստանյութը հասանելի կլինի ոչ մոտ ապագայում։

Չանդրադառնալով պատվաստանյութերի ազդեցության և արդյունավետության շուրջ ծավալվող քննարկումներին հարկ եմ համարում նշել։

«COVAX Facility» նախաձեռնությունն այս պահին հանդիսանում է լրացուցիչ օղակ, միջնորդ պատվաստանյութ արտադրողի և այն ձեռքբերողի միջև։ Ինչը հասկանալիորեն երկարացնում է պատվաստանյութի անհրաժեշտ քանակություն տրամադրելու ժամանակամիջոցը։

Շատ երկրներ առավել արդյունավետ և օպերատիվ արդյունքների համար ուղղակի կապ են հաստատում պատվաստանյութ արտադրող երկրի հետ։ Մեզ համար ամենաշահավետը կլիներ համագործակցել ռուս գործընկերների հետ՝ ապահովելով որոշակի անընդհատ քանակությամբ պատվաստանյութեր։

Բազմաթիվ են այդպիսի օրինակները հենց ռուսական պատվաստանյութերի դեպքում և խոսքը միայն «SPUTNIK-V»-ի մասին չէ։ Առկա են նաև «Էպիվակ» և Չումակովի անվան կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութերը։

Ըստ էության, ոլորտի մեր պատասխանատուները պատվաստանյութերի բազմաբազնության մեջ որևէ կերպ չեն կարողանում ապահովել դրանց հասանելիությունը։

Այս աշխատելաոճով համավարակը մենք չենք կարող հաղթահարել»։