Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 528-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 528-ով: 4 մարդ մահացել է:
Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 278 178 դեպք:
Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 270 668 հիվանդ, մեկ օրում՝ 299 մարդ: Մահացել է 3 714 բուժառու: