Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Վազող տողեր

«Ծննդավայրը՝ Ադրբեջան» նշումով ՀՀ անձնագրեր արցախցիները ստացել են 1994 թվականից. Ոստիկանություն. «Ազատություն»

Արցախում ծնվածները հայաստանյան անձնագրեր են ստացել «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ Հայաստանի բոլոր նախորդ վարչակազմերի՝ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք՝ 1994թվականից ի վեր, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը։ Այս մասին պարզ է դառնում Հայաստանի ոստիկանության կողմից «Ազատությանը» տրամադրած տեղեկությունից։

Նախորդ շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հրապարակումը, թե Արցախի Մարտակերտ քաղաքում ծնված անձին Հայաստանի Հանրապետությունում անձնագիր են տվել՝ «Ծննդավայրը՝ Ադրբեջան» գրառմամբ, թեև քաղաքացին բողոքել է։ Ոստիկանությունը հաստատեց փաստը։

«Ազատության» դիտարկումները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ օրոք Արցախում ծնվածների հայաստանյան անձնագրերում նախկինում նույնպես գրվել է «Ծննդավայրը՝ Ադրբեջան», գրվել է նաև՝ «Ծննդավայրը՝ Հայաստանի Հանրապետություն», և վերջերս էլ տրված անձնագրերում երկու տարբերակն էլ հանդիպում ենք։

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում ծնված և այսօր էլ այնտեղ բնակվող Լիլիթ Ասրյանը, ով Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի նախկին ղեկավարն է, դեռ 2000-ին է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր, ուր ծննադավայրի դիմաց նշված է եղել «Ադրբեջան»։

«Ծննդավայրը անձնագրում նշված էր Ադրբեջան։ Անձնագիրը ստացել էի 2000 թվականին Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասրյանը։

Նա ասաց, որ դրանից հետո ևս երկու անգամ փոխել է անձնագիրը, վերջինը ստացել է անցած տարվա նոյեմբերին, որում որպես ծննդավայր դարձյալ նշված է Ադրբեջանը։

Ասրյանի փոխանցմամբ, իր ընտանիքի այն անդամները, ովքեր տարբեր տարիներին անձնագրեր են ստացել Հայաստանի Հանրապետությունում, հայաստանյան անձնագրերում ծննդավայրի դիմաց նշված է «Ադրբեջան», իսկ մյուսները, ովքեր անձնագրերը ստացել են Արցախում, որպես ծննդավայր նշված է «Հայաստանի Հանրապետություն»։

Հարցին, թե արդյոք հետաքրքրվել է, թե ինչու է այդպես, Ասրյանը պատասխանեց․ - «Այո։ Ես նույնիսկ անձնագրային բաժնում այս անգամ էլ փորձեցի պարզել։ Ասացին՝ ծննդյան վկայականը բերեք, հետո ներկայացրեցի, ասեցին, որ այնտեղ նշված է Ադր․ ՍՍՀ, հետևաբար պետք է նշենք Ադրբեջան։ Էս պարագայում հարց է առաջանում, թե ինչու նույն տվյալներով ծննդական ունեցողը Արցախում ստանում է անձնագիր և նշվում է Հայաստանի Հանրապետություն»։

«Ազատությունը» պարզաբանման համար դիմեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Ստացանք հետևալ պատասխանը․

«ՀՀ քաղաքացու անձնագրում, որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրած է նրա կողմից ներկայացվող ծննդյան վկայականում։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում ծնված անձանց ծննդյան վկայականներում ծննդյան վայրը նշված է Ադրբեջանի ԽՍՀ, ուստի դեռևս 1994թ-ից, երբ սկսվել է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման գործընթացը, Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված անձանց անձնագրերում ծննդավայրը նշվել է «Ադրբեջան»։ Միևնույն ժամանակ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից բանավոր հանձնարարվել է նաև քաղաքացիների ցանկությամբ Ադրբեջանի ԽՍՀ-ում ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշել Հայաստանի Հանրապետություն (վերոգրյալի վերաբերյալ իրավական հիմքեր չկան)։ Սակայն անձնագրում և ծննդյան վկայականում առկա ծննդավայրի տարբերությունը հետագայում խնդիրներ է առաջացրել անձանց համար՝ իրենց իրավունքներն իրացնելիս, ինչի արդյունքում քաղաքացիների մի մասը դիմել են իրենց անձնագրերում ծննդյան վայրի վերաբերյալ ուղղում կատարելու՝ ծննդավայրը «Ադրբեջան» նշելու համար, իսկ այն անձինք, ովքեր չեն դիմել անձնագրում փոփոխություն կատարելու համար շարունակել են օգտագործել իրենց անձնագրերը՝ ծննդավայրը «Հայաստանի Հանրապետություն» նշումով»։

Շարունակենք՝ «Ինչու «Ադրբեջան», այլ ոչ թե՝ «Ադրբեջանի ԽՍՀ», ՀՀ քաղաքացու անձնագիրը հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO ) ստանդարտներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։ Հայաստանի Հանրապետությունում ներդրված ծրագրային համակարգում կիրառվող ստանդարտներով նախկին միութենական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ԽՍՀ գրելաձև առկա չէ, այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի և յուրաքանչյուրն իր մասով ունի առանձին գրելաձև, օրինակ՝ Հայաստանի ԽՍՀ-ն գրվում է Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի ԽՍՀ-ն՝ Վրաստան, Ադրբեջանի ԽՍՀ-ն՝ Ադրբեջան և այլն, ուստի մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ ստանդարտներին համապատասխան»։

Հայաստանի ոստիկանությունը նաև տեղեկացնում է. - «1991թ-ից հետո ծնված անձանց անձնագիր տրամադրելիս հիմք է ընդունվում բացառապես ծննդյան վկայականներում առկա նշումը, որպես կանոն՝ ծննդյան վկայականներում նշված է «ՀՀ ԼՂՀ», ինչն էլ մուտքագրվում է համակարգ և հաշվի առնելով, որ ներկա պահին ՀՀ քաղաքացու անձնագրերում ամրագրվում է միայն երկիրը, անձնագիրը տպագրվում է ծննդավայրը «Հայաստանի Հանրապետություն» նշումով։ Ներկա պահին ՀՀ ոստիկանությունը Արցախում ծնված անձանց շարունակում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր՝ որպես ծննդավայր նշելով ծննդյան վկայականում առկա տեղեկատվությունը»։