Ես գրեթե ամեն օր շփվում եմ Լիոնել Մեսսիի հետ. Լուիս Սուարես
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով այժմ խաղում է «Ատլետիկոյում», նշել է, որ ինքը դեռ հետեւում է կատալոնական թիմի խաղերին:
«Ես դիտում եմ նրանց հանդիպումները, քանի որ սիրում եմ ֆուտբոլ դիտել և հիանում եմ իմ պաշտպանած ակումբով: Ես շնորհակալ եմ նրանց: Ես գրեթե ամեն օր շփվում եմ Մեսսիի հետ:
Գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ սիրում են: Միևնույն ժամանակ, ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այնտեղ արեցին ինձ համար: Ես տեսա, որ «Բարսան» խաղում էր «Սոսյեդադի» հետ (6:1), զարմանալի էր: Լավ խաղ. Թիմը շատ ակտիվ էր, այն ունի աշխարհի մի քանի ուժեղագույն խաղացողներ»,-ասել է Սուարեսը: Ընդգծենք, որ ուրուգվայցին թիմից հեռացավ ամռանը: