Ռուսաստանում ուսուցիչների աշխատավարձերը կարող է բարձրանալ մոտ 2 անգամ
ՌԴ Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Սմոլինը Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով: Նրա խոսքերը մեջբերում է Duma.TV կայքը:
Նրա խոսքով՝ ուսուցիչների աշխատավարձը պետք է բարձրանա մոտ 2 անգամ: Սմոլինը պարզաբանել է, որ նման միջոցառումները պետք է տարածվեն համալսարանների դասախոսների վրա ևս:
Կոմունիստական կուսակցության խմբակցությունը առաջարկել է պետական պաշտոնյաների սոցիալական առավելությունները հասանելի դարձնել նաև ուսուցիչների համար: