Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

«Համբերեք, դեռ փող չկա»․ պաշտոնյաների կլորիկ աշխատավարձի ու պարգևավճարի համար միշտ փող կա, իսկ բուժաշտողների համար՝ ոչ

Շտապօգնության աշխատակիցները փետրվար ամսից չեն ստացել իրենց աշխատավարձը։ Օրերս լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին։ Բուժաշխատողները հույս ունեին, որ այս արձագանքից հետո սայլը տեղից կշարժվի, սակայն այս աղմուկից հետո էլ նրանց դեռ աշխատավարձ չեն տվել։

Հարցը բարձրաձայնելուց հետո Առողջապահության նախարարությունից հայտարարություն էին տարածել, թե խնդիրը տեխնիկական բնույթ է կրում․

«էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: ․․․․ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»․․․

Այս հայտարարությունից հետո օրեր անց էլ դեռ խնդիրը լուծված չէ․․․ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Շտապ օգնության աշխատակցուհիներից մեկը նկատեց, որ դեռ հիմա էլ ոչինչ չեն խոստանում։

«Ասում են համբերեք, դեռ փող չկա ու չգիտենք էլ, թե երբ կլինի»,-ասում է մեր զրուցակիցն ու նկատում, որ այսպես չեն կարող այլևս։

Բուժաշխատողները նկատում են, որ նման բան չէր եղել արդեն երկար ժամանակ։ Իհարկե եղել են դեպքեր, երբ մի քանի օր ուշացրել են աշխատավարձը, բայց որ 2 ամիս աշխատավարձ չտան՝ չեն հիշում նման բան։ Համակարգում աշխատողներից ամենաստաժավորները հիշեցնում են՝ մեկ էլ 90-ականներին են նման բան տեսել։

Հարկ է նկատել, որ օրվա մեջ կանչերի թիվն անցնում է 700-ից։ Բուժաշխատողները վստահեցնում են, որ սպասարկում են բոլորին․ ո՛չ իրենց աշխատանքը ու ո՛չ էլ հատկապես քաղաքացիները չեն տուժում իրենց աշխատավարձ չստանալու պատճառով, բայց այլևս դժվար է դիմանալ, հատկապես, որ օրեցօր ամեն ինչ թանկանում է, և ապրելը դժվարանում է։

Դրանից բացի բուժաշխատողները նեղսրտում են վերաբերմունքից։ Մեր խմբագրություն դիմած բուժաշխատողը խնդրեց, որ իր անունը չհրապարակենք, բայց նկատեց, որ գերծանրաբեռնված աշախտել են, չեն տրտնջացել և ուզում են ոչ թե պարգևավճար, ինչպես պաշտոնյաններն են ստանում, այլ սովորական ամենամսյա աշխատավարձ, որը չեն ստացել փետրվար ամսից։

«Հասկանում եմ, որ մենք մեր գործն ենք անում, իրենց շնորհակալությունն էլ չենք ուզում, բայց թող մեր չոր աշխատավարձը տան, որքա՞ն կարելի է լռել»,-ասաց մեզ դիմած բուժաշխատողը։

Մի գուցե հնարավոր կլիներ հասկանալ կառավարությանը՝ աշխատավարձները ուշացնելու հարցում, հատկապես հետպատերազմյան շրջանում, եթե նույն այդ պաշտոնյաններն իրենց զրկեին պարգևավճարներից։

Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության անդամների կլորիկ աշխատավարձների ու պարգևավճարների համար բյուջեյում միշտ փող կա (էլ չենք խոսում քարոզարշավների մասին) ու էլեկտրոնային խնդիրներ չեն առաջանում, իսկ երբ հարցը վերաբերվում է շարքային բուժաշխատողին, ուսուցչին ու մեկ այլ մասնագետի, ապա բյուջեն սպառվում է, տեխնիկական խնդիրներն իրեցն զգացնել են տալիս ու ամեն ինչ չորանում է․․․

Արմինե Մկրտումյան