Յանդեքսի վարորդը երկու արցախցի կանանց իջեցրել է մեքենայից, ասելով գնացեք, ապրեք Արցախում. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
«ՅԱՆԴԵՔՍ» ընկերության տաքսիի վարորդը երկու արցախցի կանանց իջեցրել է մեքենայից, ասելով գնացեք, ապրեք Արցախում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Ռուբեն Մելիքյանը, նշելով, որ Երևանում խտրականություն է եղել արցախահայերի նկատմամբ։
«Ներազգային ՌԱՍԻԶՄԸ պետք է արմատախիլ արվի»,-գրել է նա, և տեսանյութում նշել, որ պատրաստվում է խնդրի մասին դիմել ոստիկանություն։