«Լֆիկ» Սամոն դեղերի գները թանկացրել է
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանձնարարել էր ստուգել դեղերի շուկայում անհիմն բարձրացումների վերաբերյալ տեղեկությունները: Վարչապետը դիմեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ արդյունքների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու համար:
Արտակ Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել «Նատալի Ֆարմ», «Ալֆա Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Ամիկոս» և «Էսկուլապ» ընկերություններում և «Ալֆա Ֆարմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունն արհեստականորեն բարձրացրել է երկու տեսակի դեղի գին: Նույնքան խախտում կատարել նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը:
«Ուսումնասիրություններ շարունակական բնույթ են կրելու և եթե պարզվի, որ գնային փոփոխություն ընկերություններն իրականացրել են հակամրցակցային, մենաշնորհային դիրք զբաղեցնելու պատճառով, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Նշենք, որ «Նատալի Ֆարմ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: