«AstraZeneca» պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել
Նորվեգիայում եւս երկու մահվան դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ հիվանդները ստացել են «AstraZeneca» պատվաստանյութ: Այս մասին, «Gazeta.ru»-ի փոխանցմամբ հայտնում է Նորվեգիայի դեղերի գործակալությունը:
Նշվում է, որ պատվաստումից հետո հինգ մարդ է հոսպիտալացվել: Նրանց մոտ ախտորոշվել է թրոմբ` արյունազեղման և թրոմբոցիտների ցածր քանակի համադրություն:
Հայտնի է, որ նրանցից մեկը մահացել է նախորդ շաբաթվա սկզբին, և այժմ հայտնի է դարձել երկու նոր մահվան դեպք:
Գործակալությունը նաեւ շեշտել է, որ չի կարելի բացառել, որ մահվան նոր դեպքեր կարող են կապված լինել «AstraZeneca» պատվաստանյութի հետ:
Նախկինում հաղորդվել էր, որ «AstraZeneca» պատվաստումից հետո երկրորդ մահը տեղի է ունեցել Դանիայում:
Մարտի 14-ին «AstraZeneca»-ն հայտարարել է պատվաստանյութի անվտանգության մասին այն բանից հետո, երբ այն արգելվեց կիրառել ԵՄ մի շարք երկրներում, ներառյալ Ավստրիայում, Իսլանդիայում և Էստոնիայում։
: