Ֆելիպե Կոուտինյոն ամռանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»
Կատալոնական «Բարսելոնան» արդեն հիմա դիտարկում է թիմը թեթևացնելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը դիտարկում է ամռանը տրանսվերի հանել բրազիլացի Ֆելիպե Կոուտինյոին, ով չի մտնում թիմի մարզչի և ղեկավարների ծրագրերում։
Նշվում է, որ բրազիլացուն կարող է գնել Լոնդոնի «Արսենալը»։ Ընդգծենք, որ Կոուտինյոն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ Մյունխենի «Բավարիայում»։