Էդինսոն Կավանին կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Օլե Գուննար Սուլշերը կարողացել է համոզել թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որ նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կավանիի պայմանագրում կա կետ, ըստ որի ուրուգվայցին կարող է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։ Ընդգծենք, որ ավելի վաղ նշել էինք, որ Կավանին կարող է հեռանալ անգլիական ակումբից։