Սերխիո Ագուերոյին գնելու պայքարին միացավ նաև «Ինտերը»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին գնելու պայքարին միացավ նաև իտալական «Ինտերը»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ միլանյան ակումբի հետ մեկտեղ արգենտինացու համար կպայքարեն «ՊՍԺ»-ն և «Բարսելոնան»։
Ընդգծենք, որ օրեր առաջ իսպանական մի շարք պարբերականներ հայտնեցին, որ Ագուերոն նախնական համաձայնություն ունի «Բարսելոնայի» հետ։