Ջրհեղեղ` Ավստրալիայում. տարհանվել է 18 հազար մարդ
Ավստրալիայում շուրջ 18 հազար մարդ տարհանվել է ջրհեղեղի պատճառով, որը գրանցվել է երկրի արեւելյան շրջաններու: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ տարհանման մասին որոշումը իշխանությունները կայացրել են մարտի 20-ին:
Փրկարար ծառայությունները կարծում են, որ առնվազն 54 հազար մարդ ստիպված կլինի լքել իրենց բնակության վայրերը: Սպասվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև չորեքշաբթի:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով` Նոր Հարավային Ուելսի 35 համայնքներ մեկուսացվել են: Բացի այդ, աղետի կապակցությամբ իրականացվել է ավելի քան 700 փրկարարական գործողություն: