Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային, նրա հետ միասին նաև մեզ. Արտակ Զաքարյան

Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց և ճեղքեր տվեց Արցախի հարավային թևի հզոր պաշտպանական շղթան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։

Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։

Նպատակն այն էր, որպեսզի Նիկոլը «հերոսանա» և «քաջաբար» հայտարարի, որ հետ է վերցրել այն մի քանի հարյուր հեկտարը, ինչը թողել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը կանգնեցնելուց հետո։

Զուտ մի քանի հոգու անձնական հիմար ամբիցիաների վրա կառուցված հակահարձակումը տեղի ունեցավ հապճեպ, առանց նախապատրաստվելու և առանց հակառակորդի դիրքավորումների, նրանց ուժերի և տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկության։

Արդյունքում պատռվեց ռազմաճակատի առաջնագիծը, ցաքուցրիվ եղավ խրամատավորված հայկական զորքը, վնասվեց կամ հակառակորդին թողնվեց մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ունեցանք բաց դաշտում հայտնված ու միմյանց հետ չհամագործակցող կենդանի ուժի հսկայական կորուստներ։ Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց և ճեղքեր տվեց Արցախի հարավային թևի հզոր պաշտպանական շղթան։

Այնինչ՝ պատերազմի առաջին օրերին ստացած հարվածներից ու անընդհատ կասեցվող գրոհներից հետո, հակառակորդն աստիճանաբար թուլանում էր՝ կորցնելով իր հարվածային ուժն ու տեմպերը։ Նիկոլի և իր խմբակի անհեռատես, չհիմնավորված որոշման և դրա ձախողման արդյունքում թշնամու առաջ բացվեցին անպաշտպան մնացած Հադրութի դարպասները։

Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք։

Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաև իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։

Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլևս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության և երկարատև հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։

Նիկոլը և սորոսածին բոսյակները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը ևս երկու օր շարունակելու և դիրքերը վերականգնելու հարցը։

Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչև 200 զինծառայող և քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։

Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաև մեզ բոլորիս»։