Թվում է, թե հիմա տուն կմտնի, բայց հետո հասկանում եմ՝ էլ չի գալու․ անընդհատ շտապում էր, կարծես կիսատ գործ ուներ. զոհված Տիգրանի մայր (տեսանյութ)
Տիգրան Վարդանյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից էր: Նա պատերազմի երկրորդ օրվանից հասել էր Արցախ և անցել մարտական առաջադրանքների կատարմանը։ 26-ամյա երիտասարդը կյանքը տվեց հայրենիքի համար։
Նրա մայրն ասում է, որ Տիգրանն անընդհատ շտապում էր, ու թվում էր, թե ինչ-որ բան է ուզում հասցնել։
«Միշտ ինձ թվում է, թե հիմա տուն է մտնելու, անընդհատ սպասում եմ։ Բայց հետո հասկանում եմ, որ էլ չի գալու»,-ասում է Տիգրանի մայրը։
Նա տան մեջ Տիգրանի համար անկյուն է ստեղծել՝ նրա լուսանկարներով, շքանշաններով, պատվոգրերով ու թարմ ծաղիկներով։
Տիգրանի ընտանիքը խաղողի այգի ունի։ Հայրն ասում է, որ սիրում էր ինքը մշակել այդ խաղողը ու շատ էր ուրախանում, երբ առատ բերք էին ստանում։ Հիմա ավելի մեծ պատասխանատվությամբ են պահելու այգին։
Տիգրանն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ էր։
Մանրամասները՝ տեսանյութում։