Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

«2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։

Ու ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։

Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։

2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։

Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։

Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։

Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել»,-գրել է Գոգյանը: