ԵՏՄ դռները բաց են, սակայն արտահանումը աճելու փոխարեն նվազել է (տեսանյութ)
ԵՏՄ շուկան բաց է հայ արտադրողների առջև, սակայն արտահանումը էականորեն նվազել է: Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախ հայ արտադրողները պետք է իրենց արտադրանքը տեսակավորեն, հակառակ դեպքում արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն ձախողված է:
ՀԿ-ի նախագահը գտնում է, որ այստեղ լիազոր մարմնի՝ սննդի անվտանգության պետական ծառայությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, սակայն բարձիթողի վիճակի է, արդյունքում տուժում է արտահանումը, և Հայաստանի տնտեսությունը զարգանում է ներկրումների հաշվին, ներդրված չէ որևէ սննդի անվտանգության համակարգ, որը ևս մեր արտադրանքի հանդեպ հավատ չի ներշնչում:
Մանրամասները` տեսանյութում