Մեզ ընկալում են որպես թշնամի, մենք ընկալում ենք․ ինչքան ընկալում ենք, էնքան ընկալում են․․․ Փաշինյանի «հոդաբաշխ» խոսքը (տեսանյութ)
Շարունակվում են Նիկոլ Փաշինյանի Արագածոտնի մարզ կատարած այցելությունները, որի շրջանակում նա հանդիպում է համայնքների բնակիչներին։
Դժվար է ասել ավելի խելամիտ և նպատակային ելույթներ կլինեի՞ն Նիկոլի կողմից, թե՞ ոչ, եթե նա տեսներ հոծ բազմություն և լուրջ հարցադրումներ՝ ուղղված իրեն, բայց փաստն այն է, որ նա ասելիք չունի։
Հանդիպումներից մեկի ժամանակ, չգիտս ինչու, նա ներկայացնում էր Աստվածաշնչյան տողեր ու Պողոս առաքյալին, ով ի դեպ, 3 անգամ ուրացել է Հիսուսին։
Այժմ էլ նա հավանաբար ասլեիքը հոդաբաշխ խոսք դարձնելու համար, նա որոշել է խոսել հոլովումներով․․․
«Մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 20-ին, Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արագածոտնի մարզ՝ համայնքային այցերի:
Նրա հանդիպումներն այնքան էլ մարդաշատ չեն: