Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Ավստրալիայի Տասմանիա նահանգի հարավում։
Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը ։ Երկրաշարժը գրանցվել է առավոտյան։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոբարտ քաղաքից 1864 կիլոմետր հարավ:
Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։