Վերջին 6000 տարվա ընթացքում առաջին ագնամ Իսլանդիայիում ժայթքել է Ֆագրադալսֆեյալ հրաբուխը
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ժայթքել է Ֆագրադալսֆեյալ հրաբուխը: Այս մասին հաղորդում է երկրի ազգային օդերեւութաբանական գրասենյակի կայքը:
Ըստ կայքի՝ հրաբխի ժայթքումը սկսվել է ուրբաթ՝ մարտի 19-ին, ժամը 20.45-ին: Նշվում է, որ լավան տարածվել է 1 կմ-ի սահմաններում: Երկրում հետաձգվել են մի շարք թռիչքներ։
Բացի այդ, մայրաքաղաքից դեպի Ռեյկյանեսբայր տանող հիմնական ճանապարհը փակվել է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հրաբուխը վերջին 6 հազար տարվա ընթացքում ակտիվ չէր: