Խելքներին ինչ փչի խոսում են, ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում. Ն. Զոհրաբյան
Խորհրդարանը երեկ 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց 2016թ.-ի պետբյուջեի նախագիծը: Երկրի թիվ մեկ ֆինասական փաստաթղթին հավանություն էր տվել նաև ԲՀԿ-ն՝ կողմ քվեարկելով բյուջեի նախագածին: Այս քայլից հետո առավել ակտիվ շրջանառվեց, թե հավանականությունը մեծացել է, որ իրեն ընդդիմություն հայտարած ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կմտնի:
newspress.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ շատերը կարող են խոսել կամ շրջանառել այն ինչ խելքներին կփչի, բայց իրականությունը այլ է. «ԲՀԿ-ում կոալիցիա մտնելու հարց չի քննարկվել, չի քննարկվում»,- վստահեցրեց նա:
Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ բյուջեի նախագծին կողմ են քվեարկել, քանի որ այն իրատեսական են համարում, արտոցոլում է մեր իրական հնարավորությունները. «ոչ թե նախորդ վարչապետի նման և 7,5 տոկոս տնտեսական աճ խոստան, բայց -14 տոկոս տնտեսական անկում ունենան»,- եզրափեկեց նա: