ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
Մամուլ

Ինչո՞ւ են ուզում ստվեր գցել ՀԱՊՀ ռեկտորի ընտրությունների վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով օրերս ռեկտոր է ընտրվել համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Գոռ Վարդանյանը: Այս ընտրությունը զերծ չմնաց նաև սկանդալներից: Մասնավորաբար, սկանդալի կիզակետում էր ՀԱՊՀ կառավարման խորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը: Վերջինս նիստի ընթացքում ցուցադրաբար հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պարտականություններից՝ բոլորին մեղադրելով կեղծիքների մեջ և մասնավորաբար վիճարկելով երեք քվեաթերթիկի անվավերության հարցը: Նա նշել է, թե հաշվիչ հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել:

Ի դեպ, նույն Գոհար Մամիկոնյանը դրանից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ խոսքը վանդակից մի փոքր դուրս եկած «պտիչկայի» մասին է: Համալսարանում մեծամասնությունը վստահ է, որ իրականում բավականին թափանցիկ ու արդար ընտրություններ են անցել: Այս պարագայում հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Մամիկոնյանի նման պահվածքը:

Պարզվում է՝ նա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք նշանակվել է նախարարի խորհրդական, և այսօր էլ շարունակում է աշխատել նոր նախարարի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, այդ թվում ԿԳՄՍ նախարարությունն ու անընդհատ սկանդալների մեջ հայտնվող ԲՏ նախարար Հակոբ Արշակյանն իրենց թեկնածուն են ունեցել, որը պարտվել է:

Փաստացի, ստացվում է, որ գործ ունենք երիտասարդ ռեկտորի դեմ իրականացվող արշավի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գոռ Վարդանյանի դեմ հետևողական աշխատանք է տարվել իշխանությունների կողմից: Քանի որ այդ ամենն ապարդյուն է եղել, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն անցել են ընտրությունների արդյունքների վրա ստվեր գցելու և Վարդանյանին անվանարկելու փորձերին:

Ի դեպ, որպես սենսացիա, շրջանառության մեջ էր դրվել նաև այն տեղեկությունը, թե Գոռ Վարդանյանը ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանի սանիկն է: Սակայն, հանուն արդարության, պետք է նշենք, որ դա առանձնապես սենսացիա չէր և հայտնի էր նաև մինչ ընտրությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: