Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը կանչվել է Քննչական կոմիտե. փաստաբան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը կանչվել է Քննչական կոմիտե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսեւորած անգործության հետեւանքով դեռեւս ազատության մեջ գտնվող փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը…
…բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար… դուք ի՞նչ նյութից եք պատրաստված…
Հետգրություն. դեռ սպասում եմ քննչական կոմիտի պարզաբանումերին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել աննա վարդապետյանի հանցախումբ…»,- գրել է նա։