Ես մնում եմ շատ բարձր մակարդակի վրա․ Իբրահիմովիչը մեկնաբանել է Շվեդիայի հավաքական իր վերադարձը
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Շվեդիայի հավաքական վերադառնալը:
«Ես ուզում եմ, որ ինձ թիմ կանչեն ոչ թե իմ անցյալի արժանիքների համար, այլ այն բանի համար, ինչ հիմա կարող եմ տալ հավաքականին: Ես այն ֆուտբոլիստը չեմ, ինչպիսին 5, 10, 15 կամ 20 տարի առաջ էի: Հիմա ես բոլորովին այլ ֆիզիկական պատրաստվածություն ունեմ, բոլորովին այլ խաղաոճ:
Բայց ես մնում եմ շատ բարձր մակարդակի վրա»,-ասել է Իբրահիմովիչը Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube- ի ալիքին տված հարցազրույցում: Ընդգծենք, որ օրեր առաջ Զլատանը հրավիրվեց հավաքական։