«Բարսելոնա»-ն ամռանը կարող է գնել Մեմֆիս Դեպային
Կատալոնական «Բարսելոնա»-ն ամռանը կարող է նորից վերադառնալ Մեմֆիս Դեպային գնելու մտքին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ «Լիոնի» ղեկավարներն իրենց հերթին հույս ունեն, որ Դեպայը կմնա թիմում, քանի որ ակումբն այս տարի բավականին հաջող է հանդես գալիս երկրի առաջնությունում։
Ընդգծենք, որ Դեպայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը։ Դեպայը «Լիոն» է տեղափոխվել 2017 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդից»։