Ամռանը կարող է տեղի ունենալ Գրիզման-Դիբալա մեգափոխանակում
Ինչպես նշում է Goal.com-ը, ամռանը կարող է տեղի ունենալ մեգափոխանակում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև։
Ակումբները կարող են իրականացնել Դիբալա-Գրիզման փոխանակում։ Նշվում է, որ կատալոնական կողմը ցանկանում է արգենտինացի ֆուտբոլիստով ուժեղացնել իր հարձակման գիծը։
Գործարքը սակայն կարող է բարդություններ ունենալ, քանի որ Անտուան Գրիզմանը ունի բարձր աշխատավարձ, որը միգուցե պատրաստ չլինի վճարել Թուրինի «Յուվենտուսը»։