Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Պատերազմի օրերին կապիտուլյանտի քայլերն աշխարհի համար ադեկվատ չէին. Զաքարյան (լուսանկար)

Այս պաշտոնական հայտարարությունը կապիտուլյանտն արել էր պատերազմի 13-րդ օրը, ֆրանսիական «TV5Monde»-ին տված հարցազրույցում։ Նա կոչ էր անում աշխարհին՝ իրենց մեջ ուժ գտնել և ճանաչել Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Այս կոչը գուցե հարգեին, եթե Հայաստանը, պատերազմի առաջին օրից պատրաստվեր և գոնե 10-րդ օրը ԱԺ-ում նախաձեռներ Արցախի ճանաչումը՝ դրանից բխող իր բոլոր ռազմա-քաղաքական հետևանքներով։ Այդ դեպքում, Հայաստանին կանգնեցնելու համար, աշխարհը գուցե նաև պարտադրեր Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները։

Այնինչ, հենց նույն օրը, կապիտուլյանտի արտգործնախարարը, Մոսկվայում մոտ 10 ժամ բանակցում էր ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բանակցում էին առաջին հրադադարի շուրջ, որը խախտվեց շատ խորհրդավոր պայմաններում։
Ադրբեջանին և Թուրքիային, այդ պահին ձեռնտու չէր խախտել ռուսական միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը։

Դա անհարգալից վերաբերմունք էր Ռուսաստանի նկատմամբ։ Հատկապես, որ Մոսկվայում, մոտ 10 ժամ տևած բանակցությունները չէին կարող միայն հրադադարին վերաբերել։ Պարզ է, որ այլ հարցերի շուրջ էլ էին ինչ-որ համաձայնության եկել։ Ողջ աշխարհն էր հասկանում, որ Արցախում պատերազմը նաև խոշոր տարածաշրջանային շահեր է իր մեջ պարունակում, որին ցավոք կուլ գնացին Արցախն ու Հայաստանը՝ կորցնելով ամեն ինչ։

Հոկտեմբերի 10-ին չհարգված հրադադարը, չհարգվեց նաև հոկտեմբերի 17-ին և 24-ին՝ ձեռքբերված համապատասխանաբար Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդություններով։ Երկուսն էլ խախտվել են Ադրբեջանի կողմից, Թուրքիայի դրդմամբ՝ հասկանալի պատճառներով։ Շուշիի ճանապարհն արդեն երևում էր։ Դա երևաց նաև կապիտուլյանտի քաոսային գործողություններից ու ռազմաճակատում տիրող անհասկանալի կառավարումից։ Որովհետև հոկտեմբերի 4-ի անիմաստ օպերացիայից հետո, այլևս չվերականգնվեցին դեպի Շուշի և դեպի Սյունիք տանող պաշտպանական գծերը։

Ասել, որ աշխարհը չէր հետևում Արցախյան պատերազմին՝ մեծ սխալ է։ Սակայն կապիտուլյանտի կոչերը և դրան զուգահեռ անհասկանալի քայլերը աշխարհի համար, խիստ անադեկվատ էին երևում։ Ենթադրում եմ, որ շատ երկրներ կամ ունեին տեղեկություններ, կամ էլ գլխի էին ընկնում, որ այս խաղում Հայաստանի կառավարությունը բոլորովին չի գիտակցում, կամ չի հետապնդում իր ազգային շահը։

Դա էր պատճառը, որ նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը չքննադատվեց, էլ ո՞ւր մնաց, թե Նիկոլին լսելով՝ ճանաչեին Արցախը։

Հ.Գ.Նշեմ, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազում, Հայաստանը շատ մոտ էր Արցախի ճանաչմանը և նույնիսկ կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որպեսզի ուղարկի ԱԺ։ Որոշ գնահատականներով, այդ քայլը ևս պատճառներից մեկն էր, որպեսզի ադրբեջանը հրադադար խնդրի»,-գրել է Զաքարյանը: