ԵՄ-ն հետաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցը
Եվրամիության մշտական ներկայացուցիչները անժամկետ հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու հարցը: Պաշտոնական Բրյուսելին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ այդ թեման «հանված է օրակարգից»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին, Իտալիան արգելափակել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների մեխանիկորեն երկարաձգումը: Պատժամիջոցային ռեժիմի մեխանիկական երկարաձգման մասին որոշումը պետք է ընդունվեր Եվրամիության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ, սակայն Իտալիան չի համաձայնել այդ որոշմանը:
Հիմա հարցը պետք է դիտարկվի դեկտեմբերի 14-ին նախանշված ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության կամ ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որը կայանալու է դեկտեմբերի 17-18-ին: